Փոխհրաձգություն՝ դաղստանցիների, ադրբեջանցիների ու հայերի միջև
Այս թեմայով
- ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը փորձել է «Շերեմետևո» ական մտցնել. ՌԴ ԱԳՆ
- Ռուսաստանում բախվել են հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը. կա 2 զոհ, 1 վիրավոր
- Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք մեքենայից կրակել են հայ զույգի վրա
- ՌԴ ԱԳՆ-ն չի կազմակերպել Պետդումայի պատգամավորների այցը Բաքու․ Զախարովա
Փոխհրաձգություն՝ դաղստանցիների, ադրբեջանցիների ու հայերի միջև
Ֆրոլովո քաղաքում նախօրեին՝ մարտի 10-ին, հրազենային փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, փոխհրաձգության պատճառը եղել է մի դաղստանցու վիճաբանությունը, որին այնուհետ միացել են Դաղստանի 6 քաղաքացիներ: Նրանք մտել են Ֆրոլովոյում գտնվող մի գրասենյակ, որը պատկանում է հայ-ադրբեջանական մի ընտանիքի: Այս մասին տեղեկացնում է «Блокнот Волгограда» կայքը։
Վիճաբանությունը սկզբում եղել է տնտեսական պատճառով: Նշվում է, որ հայ-ադրբեջանական ընտանիքից վիճաբանությանը մասնակցած բոլոր անձինք գործարարներ են, զբաղվում են առևտրով:
Մասնակիցներից մեկի խոսքերով, առաջինը սկսել են կրակել դաղստանցիները, որի հետևանքով 1 մարդ մահացել է։ Ըստ տեղեկությունների նա հայ է, գործարար: Եվս 3 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, որոնցից երկուսը դաղստանցի են, նաև նա, ով առաջինը սկսել է կրակել, և մեկը հայ-ադրբեջանական ընտանիքից։
Կայքին հայտնի է դարձել, որ վիճաբանությանը մասնակցած 4 դաղստանցիները, որոնք փախել էին դեպքի վայրից, երեկոյան ձերբակալվել են։
