ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան. Իվետա Տոնոյան
Այս թեմայով
- Զոհրաբ Մնացականյանը Վիեննայում հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
- ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում
- ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում մտահոգիչ կետեր կան, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հայտարարության այն կետին, որ ԼՂ շրջակա տարածքները պիտի վերադարձվեն Ադրբեջանին:
«Հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես, այն մասով, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Մեր ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, բայց դրան ևս մեկ անգամ անդրադառնալու կարքի կա», -նշել է Տոնոյանը:
Նա ընդգծել է, որ ԲՀԿ-ի համար անընդունելի է, որ Արցախի հետ կապված որևէ հարց քննարկվի առանց Արցախի ժողովրդի մասնակցության:
