Հայտնի է Էդուարդ Բաբայանի գործով նիստի օրը
Այս թեմայով
- ԱԺ նիստը վերսկսվել է. Արցախ մեկնող «Իմ քայլի» պատգամավորները կես ճանապարհից վերադարձել են (ուղիղ)
- Մեկնարկել է կառավարության հերթական նիստը
- Սեդրակ Քոչարյանի պաշտպանը ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու պատասխանող կողմի ներկայացրած նյութերին․ նիստը հետաձգվեց
- ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ՝ մարտի 29-ին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի գործով դատական առաջին նիստը կկայանա մարտի 21-ին, ժամը 10․00-ին։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Բաբայանի պաշտպանից, սակայն նա նշեց, որ տեղյակ չէ։
Նշենք, որ Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։
Հիշեցնենք՝ նա մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Բաբայանը կալանավորվեց, ապա օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։
Գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։
