Պրեմիեր լիգա. «Արսենալ»-ն ընդհատեց Սուլշերի անպարտելի շարքը (տեսանյութ)
Այս թեմայով
- Հայաստանի հավաքականի վեց ֆուտբոլիստ ազատվել են պարտադիր զինծառայությունից
- Լևոն Քոչարյանն ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում ներկայացրել է Հայաստանը և արժանացել արծաթե մեդալի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Զիդան. Հիմա Ռոնալդուի` «Ռեալ» վերադառնալու մասին խոսելու ժամանակը չէ
- Մաքգրեգորը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել Մեյվեզերի հետ
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ն ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և առավելության հասավ 2:0 հաշվով, հաղորդում է sport.news.am-ը:
Լոնդոնյան ակումբի առաջին գոլը 12-րդ րոպեին խփեց շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական, որի հարվածից հետո անվստահ գործեց հյուրերի դարպասապահ Դավիդ Դե Խեան: 69-րդ րոպեին հաշիվը 2:0 դարձրեց գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
«Արսենալ»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեջքի վնասվածքի պատճառով բացակայում էր հայտացուցակից եւ բաց թողեց իր նախկին թիմի դեմ հանդիպումը: Նախօրեին 30-ամյա Մխիթարյանը չի մասնակցել նաև լոնդոնյան ակումբի նախախաղային մարզմանը:
Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին եւ 60 միավորով բարձրացավ չորրորդ հորիզոնական: Մանչեսթերցիները 58 միավորով 5-րդն են:
Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին պարտությունը կրեց Ուլե–Գունար Սուլշերի գլխավորությամբ (13 խաղերում): Պրեմյեր լիգայում մանչեսթերցիները նախորդ անգամ պարտվել էին 2018-ի դեկտեմբերի 18-ին, երբ թիմը գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն:
Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր
«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0
Գրանիտ Ջակա, 12, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 69 (11մ)
«Արսենալ». Լենո, Մեյթլանդ Նայլզ, Սոկրատիս, Կոսելնի, Մոնրեալ, Կոլաշինաց, Ջակա, Ռեմզի, Օզիլ (Իվոբի, 77), Օբամեյանգ (Դենիս Սուարես, 80), Լյակազեթ (Նկետիա, 86):
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Յանգ, Լինդելյոֆ, Սմոլինգ, Շոու, Մատիչ (Գրինվուդ, 80), Ֆրեդ, Պոգբա, Դալոտ (Մարտիալ, 71), Լուկակու, Ռեշֆորդ:
