Քննչական կոմիտեն պարզում է ժամկետային զինվորի մահվան հանգամանքները
Այս թեմայով
- ՊԲ. Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց
- Արցախի ԱԱԾ նախկին պետը ապրիլյան պատերազմի օրերից կադրեր է հրապարակել
- Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ապա Արցախն իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները․ Արցախի ԱԳՆ
- ՊԲ զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է նրա ծառայակիցը. միջադեպի հետևանքով կա նաև վիրավոր
ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում այսօր, դեռևս չպարզված հանգամանքներում, ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին տեղեկացրել են, որ քննչական խումբը գտնվում է դեպքի վայրում:
«Մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ», - հայտնեցին ՔԿ-ից։
