Լայչակ․ Բանակցությունների որևէ հնարավոր փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափում որևէ հնարավոր փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ Այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը։
Պատասխանելով հարցին, թե՝ ո՞վ ու ինչպե՞ս պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Լայչակն ասել է․ Հայաստանի կառավարությունն է որոշելու ձևաչափը։
Նրա խոսքով, կողմերը և միջնորդները բավարար ժամանակ հատկացրել են այս խնդիրների քննարկման համար։
«Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ բանաձևն ունի բանակցությունները շարունակելու համապատասխան ձևաչափի վերաբերյալ», - ասել է ԵԱՀԿ գործող նախագահը։
