Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. Ալումյան
Այս թեմայով
- Հայտնի է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» նիստի օրը
- Շիրխանյանի նամակում կան հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն. Գլխավոր դատախազ
- Սեդրակ Քոչարյանի պաշտպանը ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու պատասխանող կողմի ներկայացրած նյութերին․ նիստը հետաձգվեց
- Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է․ Արմեն Աշոտյան
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել գործի շրջանակում, սակայն, նա Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել»,– ասաց նա։
Հարցին՝ բացի Արշակ Կարապետյանից էլ ո՞ւմ ցուցմունքներն են դրված Քոչարյանի մեղադրանքի հիմքում, Հայկ Ալումյանը պատասխանել է. «Արշակ Կարապետյանի ցուցմունքներն այնպիսին չէին, որի վրա կարելի էր կառուցել այս մեղադրանքը։ Սա պարզապես անհեթեթ մեղադրանք է։ Ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, տեսնում ենք, որ այն չպետք է որ մեղադրանքի համար հիմք ծառայեր։ Մեզ համար գնալով հասկանալի է դառնում, որ ուղղակի խնդիր է դրված, որ ուժային ձևով հարցը լուծեն, այսինքն, գործն ուղարկեն դատարան և այնքան ճնշեն, որ դատարանը մեղադրական դատավճիռ կայացվի»,– ասաց Հայկ Ալումյանը։
