Տարածաշրջանում եղած հակամարտությունները անհրաժեշտ է, որ չտեղափոխվեն Վրաստանի տարածք. Սալոմե Զուրաբիշվիլի
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
- Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ
Հակամարտությունները, որոնք տարածաշրջանում գոյություն ունեն, անհրաժեշտ է, որ չտեղափոխվեն Վրաստանի տարածք, այսօր Երևանում Հայաստանի նախագահի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Մեզ համար անչափ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Վրաստանում՝ հայկական ծագմամբ Վրաստանի քաղաքացիները կամ ադրբեջանցիները, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են, խաղաղ ապրեն մեր երկրում՝ մեր երկրի քաղաքականությանը, տնտեսությանը և մշակույթին ինտեգրված», - ասել է Վրաստանի նախագահը։
Նա նշել է, որ որպես նախագահ՝ պարտականություն ունի ավելին անելու հայկական ծագմամբ քաղաքացիների համար, որպեսզի վրաց լեզուն նրանց համար լինի ավելի հեշտ ու մատչելի։
