Ազգային Ժողովում շարունակվում է արտահերթ նիստը
Այս թեմայով
Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց: Հիշեցնենք, որ երկու հարցն էլ նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունվել է, իսկ այսօր տեղի կունենա երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
Առաջին հարցը «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն է, որը նախատեսում է, որ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը գնված աջ ղեկով մեքենաների տերերը հնարավորություն կունենան Հայաստան ներկրել իրենց մեքենաները մինչեւ մայիսի 1-ը: Խոսքը 850-1000 մեքենաների մասին է:
Օրակարգի երկրորդ հարցը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է, որը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարագիր ներկայացնելու ժամկետներին:
