Զոհրաբ Մնացականյանին փակ հանդիպման են հրավիրում
Այս թեմայով
- Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ․ ԱԺ փոխնախագահը՝ քվորում չապահովելու մասին
- Մենք վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում, այնտեղ կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք. Արտակ Զեյնալյան
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա
- Զոհրաբ Մնացականյան․ Հայաստանը չի հրաժարվում Արցախյան հարցում իր դերակատարությունից
ԱԳ նախարար Զոհբար Մնացականյանը վաղը՝ մարտի 15-ին լինելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովում, որտեղ փակ ռեժիմով հանդիպում է տեղի ունենալու: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, եթե ուզում են, որ խոսակցությունը բաց ու անկաշկանդ լինի, կարևոր է, որ նման նուրբ հարցերը փակ ռեժիմով քննարկվեն. «Խորհրդարանական լսումն այլ գործիք է, միգուցե մի օր էլ լսումներ անենք, այնպես չի, որ դա մերժված գաղափար է: Բայց ամեն գործիք պետք է նպատակ ունենա, ինքնանպատակ չլինի: Ինքնանպատակ որևէ գործիքի օգտագործում ուղղակի կարող է լինել գազը բաց թողելու միջոցառում: Ես դեմ եմ եղել իմիտացիաներին»,-ասել է նա:
