Օպերայում բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ ոստիկան
Այս թեմայով
- Օպերայի թատրոնի տնօրենի երեք հավանական թեկնածուները վստահեցնում են, որ նման առաջարկ չեն ստացել
- Այսօր երեկոյան նախատեսվում է մեծ հավաք՝ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է աշխատանքից
- «Կենտրոնական ավտոկայարանի» նախկին տնօրենը 6,65 մլն դրամի նյութական վնաս է հասցրել ընկերությանը. Ոստիկանություն (տեսանյութ)
Սրճարանների ապամոտնտաժման դեմ բողոքի ցույցի ժամանակ բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ ոստիկան։
«Ժամը 16.50-ին Օպերայի տարածքից Հերացի թիվ 1 ամալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության ևս 1 աշխատակից / Հ.Հ՝ 1976 թվականի ծնված/», - Aysor.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Պատգամավորը նշեց, որ լարված իրավիճակում կորցրել էր կոշիկը, բայց այն գտնվել է:
Նա ընդգծեց, որ այս պահին իրավիճակը բավականին լարված է ու ինքը որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ՝ շարունակում է այնտեղ մնալ երկու խնդրով՝ բռնությունը բացառելու և խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման: Քաղաքացիներն ահազանգել էին, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվում, որից հետո ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը եկել էին ցուցարարներին տեսնելու:
