Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը․ Փաստաբան
Այս թեմայով
- Հայտնի է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» նիստի օրը
- Շիրխանյանի նամակում կան հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն. Գլխավոր դատախազ
- Սեդրակ Քոչարյանի պաշտպանը ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու պատասխանող կողմի ներկայացրած նյութերին․ նիստը հետաձգվեց
- Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 15-ին՝ ժամը 15։00-ին։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
«Ռոբերտ Քոչարյանն այսօր մոտավորապես 40 րոպե բացատրություններ տվեց, մանրամասն ներկայարեց, թե ինչ է տեղի ունեցել 2008թ. փետրվարի 19-ից սկսած մինչև մարտի 2-ը։ Կարծում եմ՝ մեր փաստարկները հիմնավոր են»,- նշել է Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ հանդես էր երել Հատուկ քննչական ծառայությունը, և նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, սկսվել էր միջնորդության քննությունը:
