Օպերայի հարակից տարածքում քաղաքացուն ծեծած ոստիկանն ազատվել է աշխատանքից
Այս թեմայով
- «Կենտրոնական ավտոկայարանի» նախկին տնօրենը 6,65 մլն դրամի նյութական վնաս է հասցրել ընկերությանը. Ոստիկանություն (տեսանյութ)
- Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման գործողություններին. փոխվարչապետ
- Օպերայի տարածքում շարունակվում է սրճարանների ապամոնտաժումը (ՈՒՂԻՂ)
- Օպերայի հարակից սրճարանների տարածքի ծառերի մի մասը կարող է չպահպանվի
Երեկ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո», - գրել է Աշոտ Ահարոնյանը։
