Տնտեսական հեղափոխության համար ՀՀ-ն պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Մամեդյարով
Այս թեմայով
- ՊԲ. Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց
- Համաշխարհային բանկը 500 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին
- Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «տնտեսական հեղափոխություն» անելու մասին հայտարարությանը՝ նշելով, որ դրա համար Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
«Հայաստանի վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Աստծո սիրուն, նրա երկրում փակ են սահմաններն առնվազն երկու սահմանակից պետության հետ, դրան գումարած խնդիրները մյուսների հետ: Դա, հավանաբար, առաջինն քայլն է հասկանալու համար, որ պետք է բացել սահմանը և նորմալ հարաբերություններ հաստատել: Բարիդրացիականության հասկացությունը եղել է միջազգային իրավունքի հիմնաքարերից մեկը», - Մամեդյարովին մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:
Մեկնաբանելով Փաշինյանի խոսքն այն մասին, որ Հայաստանն Ադրբեջանի հետ կշարունակի բանակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններում Արցախի ներգրավվածության հարցի շուրջ, Մամեդյարովը չի բացառել, որ Փաշինյանն այդ հարցը կբարձրացնի Ալիևի հետ գալիք հանդիպման ժամանակ:
