Ռոբերտ Քոչարյանի գործում կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է
Այս թեմայով
- Հայտնի է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» նիստի օրը
- Շիրխանյանի նամակում կան հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն. Գլխավոր դատախազ
- Սեդրակ Քոչարյանի պաշտպանը ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու պատասխանող կողմի ներկայացրած նյութերին․ նիստը հետաձգվեց
- Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացվեց: Դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դրվագով դատարանը կաշկանդվել է խափանման միջոց կալանավորման վերաբերյալ մինչ այս պահն առկա 4 այլ դատական ակտերով:
Դատարանը, ըստ էության, նշել է, որ Վերաքննիչ դատարանի երկու որոշում կա, որոնք թեև բողոքարկվել են Վճռաբեկ դատարան, սակայն ուժի մեջ մտած դատական ակտեր են և այդ հիմքով է հաստատել հիմնավոր կասկածը՝ միաժամանակ բացառելով թաքնվելու հնարավորությունը:
Կալանքի տակ մնալու միակ հիմքն ըստ էության այն է, որ այժմ գործի նյութերին ծանոթանալու փուլն է: Դատարանը ռիսկային է գնահատել քրեական գործի վրա ազդելու հավանականությունը:
Ինչ վերաբերում է կաշառքի դրվագին, ապա դատարանը գտել է, որ այս դրվագով չկա հիմնավոր կասկած:
Նշենք նաև, որ առաջին ատյանի դատարանի այս որոշումը պաշտպանական խումբը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարան:
