Հակառակորդը 66 մմ-անոց ականանետ է կիրառել Ակնայի հատվածում. ՊԲ-ն կորուստներ չունի. Ս. Հասրաթյան
Այս թեմայով
- ՊԲ. Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց
- «Հրապարակ». Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ «Իմ քայլը» միասնության մեսիջ է հղում` այդ օրն անցկացնելով Արցախում
- Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
- Ադրբեջանը նոր զորանոցներ ու նոր դիրքեր կկառուցի ՀՀ հետ սահմանին
Մարտի 13-ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ՝ Ակնայի հատվածում, ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարը։
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ Նրա խոսքով՝ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակելով ականանետից։
«Հակառակորդը կիրառել է 60մմ ականանետեր՝ արձակելով 9 արկ»,- ասաց նա։ Հասրաթյանը հավելեց, որ հրադադարի խախտման արդյունքում
Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը որևէ կորուստ չեն ունեցել։
