Գարեգին Պետրոսյան․ Ո՞վ գիտի՝ 2008թ մարտի 1-ին տապալված սահմանադրական կարգը երբ է վերականգնվել
Այս թեմայով
Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ո՞վ գիտի՝ 2008թ մարտի 1-ին տապալված սահմանադրական կարգը երբ է վերականգնվել: Եվ ընդհանրապես՝ վերականգնվե՞լ է, թե՞ դեռ պառկած է վերակենդանացման բաժնում..)
Ընդդիմախոսները պնդում են, թե այն վերականգնվել է միայն 10 տարի անց՝ 2018թ թավշյա իրադարձությունների արդյունքում: Այդ դեպքում ինչպես մեկնաբանել 2017 հուլիսի 4-ի ՀՀ Նախագահի հրամանագիրը, որով մարտիմեկյան իրադարձությունների «հերոսներից» մեկը՝ Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, նշանակվում է Դանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Հայտնի գեներալը կասեր՝ ժողովուրդ ըտենց ո՞նց կեղի..․ »։
