Պետությունը շահագրգռված չէ օբյեկտիվ քննություն իրականացնելու․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան (Տեսանյութ)
Այս թեմայով
- Հայտնի է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» նիստի օրը
- Շիրխանյանի նամակում կան հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն. Գլխավոր դատախազ
- Սեդրակ Քոչարյանի պաշտպանը ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու պատասխանող կողմի ներկայացրած նյութերին․ նիստը հետաձգվեց
- Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը
Քիչ առաջ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) տուժող ճանաչելը մերժելու որոշումների դեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Որոշումը բողոքարկելու ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Հարցին՝ արդյո՞ք բողոքարկելու են որոշումը Վճռաբեկ դատարանում, պաշտպանն ասաց․ «Վճռաբեկ ատյանի դատարանն առ այսօր հաստատել է, որ արդյունավետ ատյան չէ։ Եթե արդարադատություն իրականացնելու նպատակ ունի, ապա մեր ներկայացրած բողոքը քննարկման առարկա կդարձներ»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ իրականում պետությունը շահագրգռված չէ օբյեկտիվ քննություն իրականացնելու, բոլոր գործողությունները, սկսած 2018 թ-ի հուլիս ամսից, իրականցվում են Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։
