Գազավորված ըմպելիք արտադրողները դադարեցնում են ակցիան, վաղը հանդիպելու են փոխվարչապետի հետ
Այս թեմայով
- Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ բերված բողոքը
- Արամուսի դպրոցում դասադուլ է, պահանջում են, որ տնօրեն նշանակվի իրենց, այլ ոչ թե Կոտայքի մարզպետի առաջ քաշած թեկնածուն. Shamshyan.com
- «Ո՛չ լիմոնադի թանկացմանը»․ բողոքի ակցիա կառավարության շենքի առաջ
- «Նիկո՛լ, հեռացիր». ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող գազավորված ըմպելիքներ արտադրողները, որոնք պայքարում են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ, դադարեցնում են իրենց ակցիան:
Նրանց մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սահակյանը և առաջարկեց վաղը տարբեր ընկերությունների հինգ ներկայացուցիչներ կառավարությունում հանդիպում ունենան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Կախված այդ հանդիպման արդյունքից՝ ըմպելիք արտադորղներն իրենց հետագա քայլերի մասին կհայտարարեն: «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը նշեց, որ եթե վաղվա հանդիպմանը համաձայնություն ձեռք չբերվի, ապա իրենք հինգշաբթի` կառավարության նիստի օրը, կրկին ավելի մեծ թափով բողոքի ակցիաները կշարունակեն:
Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ այդ հարկը ներառվելու է ըմպելիքի գնի մեջ: Սա նոր հարկատեսակ է, և այն ներմուծվում է շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով:
