ՀՔԾ-ն մերժել է Լևոն Երանոսյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ հարցաքննել Փաշինյանին և Օսիպյանին
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
Վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն ենք ներկայացրել վերացնել Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքը, եթե ոչ, ապա հարցաքննության հրավիրել այդ օրվա առանցքային դեմքերին՝ Նիկոլ Փաշինյանին և Վալերի Օսիպյանին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը։
«Միջնորդություն ենք ներկայացրել նաև, որպեսզի գնահատական տրվի այդ օրը ցուցարարների կողմից բռնություններ կիրառելուն, ինչպես նաև այն ոստիկաններին, որոնք այդ օրը հատուկ միջոցներ են գործադրել, այսինքն՝ ասում ենք՝ շտապողականություն չդրսևորեն, միայն իր մասը չուղարկեն դատարան և ընդհանուր դեպքերի վրա գնահատական տրվի»,-ասել է Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ վարույթ իրականացնող մարմինը մերժել է բոլոր միջնորդությունները։ Որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն:
Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի՝ Լևոն Երանոսյանն ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:
