Որևէ մեկը չպետք է կասկածի, որ ամեն ինչ արվելու է Մարտի 1-ի բացահայտման համար․ Փաշինյան
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս պահին ընթացող մամուլի ընթացքում անդրադառնալով մարտի 1-ի զոհերի սպանությունների վերաբերյալ հարցին, նշեց․ «Մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ, որ մարտի 1-ի պարկուճները փոխվել են, այսինքն՝ էն պարկուճները, որ հայտնաբերվել էին փորձաքննության ժամանակ, կարող էին տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում՝ կոնկրետ սպանությունների կատարողների մասին։ Կարող է լինել նաև վարկած, մեծ հավանականություն ունեցող վարկած, որ այնտեղ եղել են նաև այն պարկուճները, որոնք կոնկրետ կապ են ունենցել սպանությունների հետ։ Ուրեմն՝ քննչական մարմինն իմացել է, թե ովքեր են սպանություն իրականացրել, նրանք բոլորը պետք է հարցաքննվեն»։
Նիկոլ Փաշինայնը բոլոր քացաքացիներին խնդրեց՝ եթե այս հարցի հետ կապված ասելիք ունեն, դիմեն ՀՔԾ, ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն։
«Սպանությունների բացահայտման գործընթացը շատ կարևոր է։ Հիմա այդ մարդիկ պիտի գան ու ասեն, թե ինչու են փոխել պարկուճները, թեև, կարծես, դրա ցանկությունը չունեն, բայց դա ոչինչ չի նշանակում, որևէ մեկը չպետք է կասկածի, որ ամեն ինչ արվելու է մարտի մեկի բացահայտման համար»։
Դիտարկմանը, թե մի շարք օլիգարխների տանը եղան ստուգումներ պարկուճներ գտնելու համար, վարչապետը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Շատերը կարծում են, թե ես եմ քննությունն իրականացնում, բայց դա այդպես չէ»։
