Վարչապետ ընտրվելուց հետո Էդվարդ Նալբանդյանին խնդրել ենք, որ գա ու մեզ տեղեկություններ հաղորդի. Նիկոլ Փաշինյան
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
Արցախյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում հնչած հայտարարություններին ու երեք սկզբունքների մասին տարբեր մեկնաբանություններ են հնչում: Այս մասին մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ունենք տեքստ, ունենք տասնյակ մեկնաբանություններ: Մեզ համար կարևոր է իմանալ, թե ինչ մեկնաբանության վրա ենք հիմնվելու: Ադրբեջանի մեկնաբանությունը մեզ համար անընդունելի է: Այո, մենք էլ կարող ենք մեր մեկնաբանությունը տալ, բայց մեր խնդիրը լեզվակռիվը չէ, մենք ուզում ենք, որ համանախագահները, Ղարաբաղի, Ադրբեջանի ներկայացուցիչները միասին հասկանանք, թե այդ սկզբունքները գործնականում ինչ են նշանակելու: Մեկը դա մեկնաբանում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս: Իսկ կարո՞ղ է լինել մեկ այլ մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն կամ Հայաստանի մաս: Իհարկե կարող է: Քանի դեռ բոլորով չենք համաձայնեցրել խոսակցության հնարավոր շրջանակը, մենք իրար չենք հասկանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ խնդիրները, որոնք ինքը ձևակերպել է, եղել են Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ունեցած քննարկումների արդյունքում:
«Կան տարբեր մեկնաբանություններ՝ մի մասը հրապարակային, մի մասը ոչ հրապարակային: Կան միջազգային գործընկերներ, որոնք ասում են, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեկ ուրիշն ասում է, որ չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Ես նոր մարդ եմ բանակցություններում, ես ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով սխալ: Վարչապետ ընտրվելուց հետո ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մենք հանդիպել ենք, խնդրել ենք, որ ինքը գա ու մեզ տեղեկություններ հաղորդի: Այս գործընթացը շարունակվում է: Ասում էին՝ ի՞նչ եք խոսում Ալիևի հետ, դավադրության սցենարներ էին ներկայացնում: Ասել եմ, որ խոսակցությունը գնացել է բանակցային գործընթացի պատմության մասին, ես, որպես նոր մարդ, ունեմ բազմաթիվ հարցեր: Կան մարդիկ, ովքեր ասում են՝ պետք չի հասկանալ, եկել ես, նստի, մի կետից շարունակենք, բայց պետք է հասկանալ, ի՞նչ է նշանակում ամեն բառը, ամեն փուլը: Այս ամենը քմահաճույք չէ, անհրաժեշտություն է»,- մանրամասնեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ինքը ստացել է հսկայական տեղեկատվություն, այս գործընթացը շատ բարդ է, ունի բազմաթիվ նրբություններ և պետք է տիրապետել ամբողջ տեղեկատվությանը:
«Ալիևը տասնամյակներ բանակցությունների պրոցեսի մեջ է, Մինսկ խմբի համանախագահների գործն է դա: Միակ մարդը , ով նոր է, ես եմ: Երկխոսությունը դա է, նպատակը բազմաթիվ հարցեր պարզելն է, առաջիկա հանդիպումը առնվազն մեր ընկալմամբ նվիրված կլինի մի շարք պարզաբանումներ պաշտոնապես արձանագրելուն: Հսկայական տվյալներ կան՝ ինչ է տեղի ունեցել Կազանում, Վիեննայում, Քիվեսթում: Եթե բոլորը միաձայն ասեն, որ Կազանում եղել է սա, Քիվեսթում սա, ոչ մի հարց չէր ծագի, բայց ինչքան մարդ, այնքան մեկն
