«Վտանգները գնահատվելու են». Զեյնալյանը՝ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման նախագծի մասին
Այս թեմայով
- «Փաստ». «Յուրայինների» մեջ՝ օտարները. արդարադատության փոխնախարարները պրոֆեսիոնալ էին, բայց «սվոյ» չէին
- Եթե իշխանությունները բռնագանձեցին հարյուրավոր տներ, «դաչաներ», բիզնեսներ․․․ Ի՞նչ են անելու դրանց հետ․ Էլինար Վարդանյան
- Մենք վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում, այնտեղ կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք. Արտակ Զեյնալյան
- Կառավարությունը բարձունք է հանձնում․ Վիգեն Սարգսյան
Ցանկացած իրավական ակտ ընդունելիս գնահատվելու են դրանց վտանգները, դրանք չեզոքացվելու կամ կառավարելի են դարձվելու։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե վտանգներ չի տեսնում նախարարը առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման նախագծում։
Նախարարը հայտնեց, որ արդարադատության նախարարությունում նախագծի վերաբերյալ անցկացվում են քննարկումներ եւ ստեղծվել է խումբ, որն էլ զբաղվում է դրանով։
Իսկ դիտարկմանը, որ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծն անվանել է «իշխանության ոտքերի տակ ռումբ», նախարարն ասաց.
«Ես չեմ ուզում մեկնաբանել մի բան, որին ականատես չեմ եղել։Ցանկացած իրավական ակտ ընդունելիս գնահատվելու են դրանց վտանգները, դրանք չեզոքացվելո կամ կառավելի են դարձվելո»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ի պատասխան Արփինե Հովհաննիսյանի կողմից առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման շուրջ հրապարակած փաստաթղթի՝ Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության եւ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ձեւավորվել:
