Նաղդալյան. Անընդունելի է ցեղասպանության շահարկումը՝ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին
Այս թեմայով
- ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ
- ՌԴ ԱԳՆ-ն Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ որոշումը Մերձավոր Արևելքն ապակայունացնելու քայլ է անվանել
- ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Հաբբարդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հայաստանն աշխատանք է տանում Ադրբեջանում հայտնված իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար. ԱԳՆ
Հայկական կողմն անընդունելի է համարում Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին։
«Մեզ համար անընդունելի է ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն առաջին հերթին բարոյական հարթության հարց է»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Էրդողան-Նեթանյահու բանավեճում ցեղասպանության հիշատակմանը։
Խոսելով ՀՀ-Իսրայել հարաբերությունների ու դեսպանատան բացման մասին, Նաղդալյանը նշել է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը միշտ էլ օրակարգում է։
