Հայաստանն աշխատանք է տանում Ադրբեջանում հայտնված իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար. ԱԳՆ
Այս թեմայով
- ՊԲ. Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց
- Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
- Ադրբեջանը նոր զորանոցներ ու նոր դիրքեր կկառուցի ՀՀ հետ սահմանին
- Ժամ-ժամ, վայրկյան-վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի. Սասուն Միքայելյան
Հայկական կողմը մտադիր է հետևողականորեն աշխատանք իրականացնել Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի և Արցախի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և նրանց ազատելու համար: Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Պատասխանելով Տավուշի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրի մասին հարցին, որը Ադրբեջանի իշխանությունների կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, Աննա Նաղդալյանը նշել է, որ աշխատանք է կատարվում, սակայն այն դեռեւս հանրային քննարկման համար նախատեսված չէ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում փաստացի գերության մեջ են երեք հայեր՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Արսեն Բաղդասարյանը, Հայաստանի բնակիչներ Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը:
«Բոլոր երեք դեպքերով մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և ազատման համար աշխատանք է տարվում», - ընդգծեց Նաղդալյանը:
