Եվրահանձնաժողովը 1,49 մլրդ եվրոյով տուգանեց Google-ին
Եվրահանձնաժողովը Google ընկերությանը 1,49 մլրդ եվրոյով տուգանել է Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, մասնավորապես, շուկայի գերիշխանության չարաշահման և կողմնակի կայքերից պայմանագրերի սահմանափակումային պայմաններ սահմանելու համար:
«Դա խոչնդոտում էր, որ մրցակիցները իրենց որոնման գովազդները տեղադրեն այդ կայքերում: Մենք տուգանելու ենք Google-ին 1.49 մլրդ եվրոյով», - ասել են ԵՀ-ից:
