Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություն․ ՀՔԾ
Այս թեմայով
- Կաշառք պահանջելու մեջ մեղադրվող դատավորին ազատությունից զրկելու միջնորդությունը բավարարվել է
- Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու հարցի քննությունը հետաձգվել է
- Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանն ուզում է նստեցնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Россия 24» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ բերված բողոքը
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ:
Այս մասին ArmDay.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Թե´ առաջնային, և թե՛ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով, Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին»,- ասաց Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանի փաստաբանները դիմել էին ՄԻԵԴ՝ նշելով, որ ծանր հիվանդություններ ունեցող իրենց պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ստանում։
