ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Հաբբարդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հավայիներից Կոնգերսի անդամ և ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Հաբբարդը Հայոց ցեղասպանության հարցում արդարության կոչ է արել, ինչպես նաեւ խոստացել է աջակցել Հայաստանի և Արցախի անվտանգությանը և բարգավաճմանը:
Իր տեսաուղերձում Հաբբարդը նշել է, որ շնորհակալ է 2017-ին Հայաստան և Արցախ այցելելու հնարավորության համար, որտեղ նա կարողացել է ավելի լավ հասկանալ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները և հնարավորությունները:
Կոնգրեսի անդամը նաև աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի դերակատարությանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդի, սակայն նշել, որ դա չի նշանակում, որ «ԱՄՆ-ն շարունակելու է կեղծ պարիտետի քաղաքականությունը և բացահայտ չի խոսելու, երբ կողմերից որեւէ մեկը խախտի հրադադարի մասին պայմանագիրը»: Անաչառ միջնորդի հեղինակությունը խահպանելու հաամար՝ ԱՄՆ-ն չպետք է առաջ տանի բանաձևը, որ հիմնված է միայն Հայաստանի և Արցախի կողմից անհապաղ եւ մշտական զիջումների վրա՝ առանց Ադրբեջանի կողմից համարժեք զիջումների: Եվ թեեւ տարածքային ամբողջականության սկզբունքի հարգումը պետք է պահպանվի, մենք նույնպես պետք է պաշտպանենք բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը շնորհակալություն է հայտնել Հաբբարդին տեսանյութի համար, որտեղ նա հայկական ծագումով ամերիկացի ընտրողներին ուղղված ուղերձում անձամբ արտահայտել է իր քաղաքականության գերակայությունները:
