Արտահերթ նիստ են հրավիրելու հանուն Վահե Գրիգորյանի․ «Քաղաքացիական հարթակ»
Այս թեմայով
- Աղվան Պողոսյան․ Ուղղակի ձևով տեղի է ունենում քաղաքական վենդետա
- Պատգամավոր․ Նախագահը կարող էր կրկին առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը
- Իշխանություններն օրենք են «կարում» ՀՔԾ կատարածուին ՍԴ խցկելու համար
- Տպավորություն է, որ ՀՔԾ-ն առաջնորդվում է կոնկրետ տարեթվերով ու սևեռված է կոնկրետ անձի վրա. Աղվան Պողոսյան
«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Արտահերթ նիստ են հրավիրելու հանուն Վահե Գրիգորյանի
Այսօրվա կառավարության նիստում որոշում կայացվեց, որ մարտի 26-ի ԱԺ նիստից հետո գումարվելու է արտահերթ նիստ, որտեղ ՍԴ վերաբերյալ օրենքի փոփոխություններն են քննարկելու։
Փաթեթ է լինելու, որով ՍԴ դատավորի թափուր տեղում նոր դատավորի թեկնածուի առաջադրման ժամկետների վերաբերյալ կարգավորումը Կանոնակարգից տեղափոխվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենք՝ ի կատարումն ՍԴ-ի ՍԴՈ-1434 որոշման:
Ըստ էության, բացի ՍԴ որոշումը կատարելուց, սրանք լուծում են նաև այն խնդիրը, որ կարողանան անցած անգամ պառլամենտում չանցած Գրիգորյան Վահեին նորից առաջադրեն ՍԴ դատավորի թեկնածու:
Սենց ձևակերպում են տվել՝ «Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը կրկին առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու»: Իսկ մինչ այդ օգտագործվում էր «նոր թեկնածու» եզրույթը:
Եթե Վահեն նորից առաջադրվեր, ապա չէր լինի «նոր թեկնածու», իսկ այս նոր ձևակերպմամբ՝ իրավասու մարմինը կրկին առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:
Մի խոսքով, մոտավոր այսպիսի բան է ստացվելու, մեր դռան շունն է, հո անտեր չենք թողնելու, մի կտոր ոսկոր քցենք բերան, թո՛ղ հաչա»:
