Վարչապետի որոշմամբ Զբոսաշրջության կոմիտեի նոր նախագահ է նշանակվել
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ հունվարի 14-ին նախկին ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից, քանի որ «Իմ քայլը» դաշինքով ստացել էր պատգամավորական մանդատ:
