Տեսախցիկները ֆիքսել են, որ Էրդողանի բջջայինի պատյանի վրա հենց իր նկարն է
Այս թեմայով
- Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլեւ ոգով եւ մտքով. ՀՀ նախագահը՝ ապրիլյանի մասնակիցներին (Տեսանյութ)
- Ջրային կոմիտեն նոր նախագահ ունի
- Նախագահը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ (լուսանկարներ)
- ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Հաբբարդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բջջային հեռախոսի պատյանին իր իսկ նկարն է. ուշագրավ դետալը լրագրողները նկատել են Անկարայում նախօրեին տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ:
Այն պահին, երբ Թուրքիայի նախագահը զրուցել է հեռախոսով, տեսախցիկները ֆիքսել են, որ Էրդողանի բջջայինի պատյանի վրա հենց իր պատկերն է:
Թուրքական «Յուրթ» թերթը նկատում է, որ բջջայինի պատյանի վրա տեղ գտած Էրդողանի լուսանկարն արվել է 2016 թվականին այժմյան Թուրքիայի Այդըն նահանգում գտնվող Եփեսոս հնագույն քաղաք այցի ժամանակ:
Թուրքիայի ղեկավարի հեռախոսի պատյանի մասին հրապարակումները բուռն արձագանքի են արժանացել թուրքական մամուլում և զվարճացրել սոցցանցերի բազմաթիվ թուրք օգտատերերի:
