Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
Այս թեմայով
- «Ժողովուրդ». Մեղրիի զորամասերից մեկում անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին
- Մեղրիի զորամասում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ
- Ադրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին
- Ժաննա Ալեքսանյան․ ՊՆ-ն հետևողական է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու հարցում
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, համաձայն որի՝ Մեղրիում գնդի ապստամբությունից հետո զինվորներին պատժել են՝ Ղարաբաղ ուղարկելով:
«ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:
Մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90 ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել, սպաներն էլ չեն թողել:
Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են:
Հ.Գ. Ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
