Տպավորություն է, որ ՀՔԾ-ն առաջնորդվում է կոնկրետ տարեթվերով ու սևեռված է կոնկրետ անձի վրա. Աղվան Պողոսյան
Այս թեմայով
- Աղվան Պողոսյան․ Ուղղակի ձևով տեղի է ունենում քաղաքական վենդետա
- Իշխանություններն օրենք են «կարում» ՀՔԾ կատարածուին ՍԴ խցկելու համար
- Արտահերթ նիստ են հրավիրելու հանուն Վահե Գրիգորյանի․ «Քաղաքացիական հարթակ»
- Լևոն Տեր-Պետրոսյանը քվեների գրեթե 85 տոկոս էր ստացել, բայց 1 տարի անց լեգիտիմություն գրեթե չուներ
Ըստ «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանի՝ տպավորություն է, որ ՀՔԾ-ն առաջնորդվում է կոնկրետ տարեթվերով, ու սևեռված է կոնկրետ անձի վրա:
Աղվան Պողոսյանն անհասկանալի է համարում, որ ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում և պատրաստվում քրեական գործ հարուցել մեկ անձի՝ Վահան Շիրխանյանի նամակի վերաբերյալ՝ 1998թ.-ի նախագահական ընտրությունների մասին, բայց չի անդրադառնում 1996թ.-ին, որը, ըստ Պողոսյանի, եղել է բոլոր ընտակեղծիքների հիմքը. «Վերջին տարիներին անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներից (օրինակ՝ Վանո Սիրադեղյանի և ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հարցազրույցները) են հայտարարել, որ 1996թ.-ին կեղծիքներ են եղել, բայց ՀՔԾ-ն, այդքան փաստերը թողած, ընկել է «տեռորիստ» Վահան Շիրխանյանի նամակի հետևից».-Politik.am-ի հետ զրույցում ասում է Պողոսյանը:
Ըստ Պողոսյանի՝ հարց է առաջանում՝ ՀՔԾ-ն և հեղափոխված իշխանությունը խնդիր ունեն 1998-2008թթ. Ընտրակեղծիքները բացահայտել, բայց 1996թ.-ի և 1998թ.-ի միջև 2 տարվա տարբերություն է.«Եթե ՀՔԾ-ն 1996թ.-ի սահմանադրական կարգի տապալման և ընտրությունների կեղծման մասով որևէ գործընթաց չսկսի, ապա ստացվում է՝ փորձում են «սիլվահամբարձումյանական», «վահանշիրխանյանական» գործիքակազմով վենդետա իրականացնել»:
