Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ բերված բողոքը
Այս թեմայով
- Կաշառք պահանջելու մեջ մեղադրվող դատավորին ազատությունից զրկելու միջնորդությունը բավարարվել է
- Հայտնի է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» նիստի օրը
- Շիրխանյանի նամակում կան հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն. Գլխավոր դատախազ
- Սեդրակ Քոչարյանի պաշտպանը ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու պատասխանող կողմի ներկայացրած նյութերին․ նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ, ինչը, սակայն, ՀՔԾ-ի կողմից մերժվել էր:
Հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր դատարան:
Նշենք նաև, որ մերժման վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական խմբին դեռ չի տրամադրվել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ
