ՌԴ ԱԳՆ-ն Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ որոշումը Մերձավոր Արևելքն ապակայունացնելու քայլ է անվանել
Այս թեմայով
- Նաղդալյան. Անընդունելի է ցեղասպանության շահարկումը՝ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին
- ՌԴ ԱԳՆ-ն չի կազմակերպել Պետդումայի պատգամավորների այցը Բաքու․ Զախարովա
- Ադրբեջանին իսրայելական անօդաչուների վաճառքի հարցը կբարձրացվի երկկողմանի և բազմակողմ հանդիպումներում
- Զախարովա. Ռուսաստանը բարեխղճորեն է կատարում ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը
Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ որոշումը Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման միջազգային իրավական բազայի քայքայման ուղղությամբ հերթական քայլ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու հռչակագիր էր ստորագրել:
«Ցավոք, սա հերթական քայլն է Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման միջազգային իրավական բազայի քայքայման ուղղությամբ: ՌԴ դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ՝ Գոլանի բարձունքները սիրիական տարածք է», - «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Զախարովան:
Իսրայելը օկուպացրել է այս տարածքը 1967 թվականի պատերազմի արդյունքում և 14 տարի անց այն ապօրինի անեքսիայի ենթարկել, ընդգծել է Զախարովան:
«Ռուսաստանը տրամաբանորեն կողմնորոշվում է ՄԱԿ ԱԽ 497 բանաձևով: Այդ բանաձեւի համաձայն՝ իր օրենքները, իրավասությունը, Սիրիայի նշված տարածքի նկատմամբ վերահսկողությունը հաստատելու Իսրայելի որոշումն անվավեր է, չունի օրինական իրավաբանական ուժ», - նշել է նա:
«Եվ ես կցանկանայի ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել, որ եթե Վաշինգտոնում ամերիկացի քաղաքական գործիչները սիրում են մատնանշել միջազգային իրավունքին իրենց հավատարմությունը, ապա տվյալ դեպքում նրանք ոչ միայն դրան հակասում են, այլ պարզապես խախտում են այն», - հավելել է Զախարովան:
