2018-ին զինվորների ապահովագրության հիմնադրամի եկամուտներն աճել են 35%-ով
Այս թեմայով
- Ժաննա Ալեքսանյան․ ՊՆ-ն հետևողական է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու հարցում
- Սիսիանում ձնահյուսի հետևանքով մահացած զինծառայողի ընտանիքին կտրվի փոխհատուցում
- Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով 5 քրեական գործ կվերանայվի
- Քննչական կոմիտե․ Նոր տարվա գիշերը նռնակի պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավեդիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2018 թվականին 2017 թվականի համեմատ աճել են հիմնադրամի նվիրաբերություններից, պարտադիր վճարներից, կառավարումից ստացված եկամուտները:
Ընդհանուր առմամբ, 2017-ին հիմնադրամի եկամուտները կազմել են ավելի քան 6.166 մլրդ դրամ, իսկ 2018-ին` մոտ 8.328 մլրդ դրամ. աճը կազմել է 35%:
Նախորդ տարի հիմնադրամի պարտադիր վճարներն աճել են ավելի քան 7.436 մլրդ դրամով, մինչդեռ 2017 թվականին 20%-ով ավելի քիչ՝ 5.919 մլրդ դրամ է հավաքվել:
2018-ին 2017-ի համեմատ աճել են նվիրաբերությունները. դրանք կազմել են համապատասխանաբար՝ 94.8 մլն դրամ և 94.3 մլն դրամ:
Կառավարումից ստացված եկամուտները նախորդ տարում թռիչքային աճ են գրանցել. եթե 2017-ին աճը կազմել է ընդամենը 153 մլն դրամ, ապա 2018-ին 797 մլն դրամ:
Զինծառայողների ընտանիքներին կատարված հատուցումները նույնպես աճել են. 2017-ին՝ 383 մլն, 2018-ին՝ 429 մլն:
2019 թվականի մարտի 26-ի դրությամբ հիմնադրամի հավաքագրված միջոցները կազմել են ավելի քան 1.43 մլրդ դրամ, իսկ կատարված հատուցումները՝ 958.3 մլն դրամ:
