Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվել է
Այս թեմայով
- Հայտնի է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» նիստի օրը
- Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու հարցի քննությունը հետաձգվել է
- Շիրխանյանի նամակում կան հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն. Գլխավոր դատախազ
- ԱԺ նիստը վերսկսվել է. Արցախ մեկնող «Իմ քայլի» պատգամավորները կես ճանապարհից վերադարձել են (ուղիղ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին՝ ժամը 14:30-ին, հաղորդում է Քոչարյանի պաշտպանական թիմը:
Իսկ մինչ այդ՝ այսօր բողոքի քննության մեկնարկին Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղյանը և դատախազ Դոլմազյանը միջնորդել են բողոքի քննությունն անցկացնել դռնփակ՝ հիմնավորելով, թե Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործից մաս է անջատվել, որով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ հետազոտվող փաստաթղթերը գործի անջատված մասով հրապարակման ենթակա չեն։
Միջնորդությանն առարկությամբ հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, նշելով, որ ներկայացրած բողոքի շրջանակներում նախաքննական տվյալ պարունակող փաստաթղթեր չեն հետազոտվելու, ուստիև, պաշտպանը խնդրել է մեղադրանքի կողմի ներկայացրած միջնորդությունը մերժել:
Դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, մերժել է նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ մեղադրանքի կողմի միջնորդությունը, սակայն սահմանափակել է լրատվամիջոցների կողմից իրականացվող տեսանկարահանումը՝ թույլատրելով ընդամենը 10-ը րոպե նկարահանել:
Ինչ վերաբերում է ձայնագրառմանն, ապա այս մասով՝ սահմանափակումներ չկան:
