Հայաստանը կվավերացնի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը
Ազգային ժողովն այսօր քննարկել է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Քվեարկության դրված որոշումն ընդունվել է 118 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայնով։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթի ժամանակ ասել է, որ Հայաստանից Իրան արտահանումների ծավալը 3 անգամ զիջում է Իրանից ապրանքների ներկրման ծավալներին։
«Մենք 363 միլիոն դոլարի ընդհանուր առևտրաշրջանառություն ունենք, որտեղ մեր արտահանումները կազմում են ընդամենը 94 միլիոն դոլար։ Այս ազատ առևտրի գոտուն միտված համաձայանգիրը կարող է էական նպաստ բերել, որպեսզի մենք արտահանումն ընդլայնենք», - նշել է նա։
