Մեղրիի զորամասում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ
Այս թեմայով
- Զինծառայողի ինքնասպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի
- «Ժողովուրդ». Մեղրիի զորամասերից մեկում անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին
- Տիգրան Քոչարյան․ 10-15 տարի հետո սերունդ կունենանք, որը կմտածի՝ ադրբեջանցին մեր բարեկամն է
- Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
Մարտի 23-ին ՀՀ ՊՆ Սյունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ Դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ առաջին գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Առաջինը մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելն է, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սյունիքի զորամասերից մեկում կարգազանցության և անհնազանդության դեպք է գրանցվել. «ՀՀ զինված ուժերում կարգազանցությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել»,- նշված էր հայտարարության մեջ:
Գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։
