Ժամ-ժամ, վայրկյան-վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի. Սասուն Միքայելյան
Այս թեմայով
- ՊԲ. Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
Երկկողմանի քննարկումներ կլինեն, սա նորմալ է քաղաքակիրթ աշխարհում, քանի որ առանց քննարկումների հարց չի լուծվում, լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին:
«Քննարկումներ միշտ էլ պետք է լինեն, պետք է լինեն բանակցություններ, որովհետև պարզ ասեմ ձեզ՝ Ադրբեջանը երբեք չի եկել բանակցությունների», - նշել է պատգամավորը:
Խոսելով հավանական պատերազմի մասին՝ Միքայելյանն ասել է, որ հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի դրան։
«Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք։ Սրան գումարած էլ Ադրբեջանը նոր զինատեսակներ է գնում, իսկ մենք որպես իրենց հակառակորդ, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի։ Ժամ-ժամ, վայրկյան-վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի», - նկատել է Միքայելյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Վիեննայում:
