Վարչապետն իրենց տան լվացքի մեքենայի վարկը դեռ չի մարել
Այս թեմայով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասօր Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է, որ իրենց տան տեխնիկան գնված է վարկով։ «Մեր տանը ինչ կա՝ սառնարան, լվացքի մեքենա, ամեն ինչ վարկով ենք առել», - ասել է նա։
«Շատ հարմար վարկեր են առաջարկում։ Ամիսը 6 հազար դրամ վճարելով՝ ձեռք ես բերում լվացքի մեքենա։ Հարց՝ ինչո՞ւ միանգամից 300 հազար դրամը տաս, վերցնես, եթե կարող ես ամսական 6 հազար դրամ վճարելով՝ լվացքի մեքենա ունենալ։ Եթե չեմ սխալվում, մինչև հիմա մեր լվացքի մեքենայի վարկը չենք վերջացրել։ Մի 4 տարի առաջ ենք գնել», - կեսկատակ ասել է վարչապետը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելել է. «Պարոն վարչապետ, հենց այդ նույն տրամաբանությամբ ապառիկով հեռուստացույց վերցնելու գնացի, էն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին, ես չվճարած տուգանք ունեի»:
