«էն որ ծաղկեփունջ ուղարկելու համար 2000000 ունեք, հաստատ հեռուստացույցի փող էլ ունեք»․ Նարեկ Մանթաշյան
Այս թեմայով
- Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է պարտավորության փաստացի կատարման հիմքով. Հարկադիր ծառայություն
- Արարատ Միրզոյանին հեռուստացույց են նվիրել (լուսանկարներ)
- Նարեկ Մանթաշյան․ Պահանջում եմ հարուցել քրեական գործ և քննել 1996թ․-ի նախագահական ընտրությունները
- Բաց նամակ Շիրխանյանին․ Ընկերոջ շիրիմն օգտագործելով՝ հավակնել եք վարչապետի աթոռին
«Այընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանն անդրադարձել է Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կալանքի տակ գտնվող հաշվի մասին տեղեկությանն, անվանելով այն «էժան PR»։
«Ուրեմ սույն թվականի մարտի 4-ի երեկոյան ընկերս զանգեց, ասեց՝ հենց հիմա Երևան Մոլի Զիգզագում եմ ու Արարատ Միրզոյանը հեռուստացույցա ուզում գնել ապառիկով, բայց մերժեցին, ասեցին հարկադիր կա, վերջը ծիծաղացինք ու ուզում էի գրել այդ մասին, հետո մտածեցի, հիշեցի, որ ախր Զիգզագը իրանց ընկերոջիննա ու համ էլ ախրանայով Երևան մոլ գնալու ու մերժվելու իմաստը ենա, որ մեկը գրի դրա մասին ու իրանք ասեն վաաայ տեսեք ինչ պուպուշ ղեկավարներ ունենք․ սկի փող չունեն հեռուստացույց գնեն։
Որոշեցի Մեր Միրզոյանի պլանը պռավալ տամ ու չխոսամ դրա մասին, որ չփիառվի, էն էլ չդիմացավ, էսօր ասեց)))
Տղեք, մեղք եք, ամոթա։
էն որ ծաղկեփունջ ուղարկելու համար 2000000 ունեք, հաստատ հեռուստացույցի փող էլ ունեք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մանթաշյանը։
