ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը (ուղիղ)
Հայաստանի խորհրդարանը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ-ն քննարկում է «ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը, որի քննարկումը սկսվել է նախօրեին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականի բյուջեով 40 մլրդ դոլարի լրացուցիչ եկամուտներ կհավաքագրվեն, որի շնորհիվ հուլիսից նախատեսվում է 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների, իսկ սեպտեմբերից՝ շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձերը:
