Ազգային Ժողովի մաքրուհիների մի մասը դեռ բողոքում է
Այս թեմայով
- Բուռն քննարկում ԱԺ-ում․ ՍԴ դատավորի թեկնածուին ոչ թե նորից կառաջադրեն, այլ՝ նոր թեկնածու կլինի
- Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ
- ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը (ուղիղ)
- ԱԺ-ում քննարկում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը (ՈՒՂԻՂ)
Նոր աշխատանքային պայմանագրով նախատեսված 40 հազար դրամ աշխատավարձից բողոքող ԱԺ մաքրուհիների մի մասը նոր կազմակերպության հետ աշխատելու դիմում է գրել, մյուս մասը շարունակում է դժգոհել աշխատավարձից:
«27 հոգի դիմում է գրել, որ աշխատի, մնացածը դեռ բողոքում է», - ԱԺ-ում առավոտյան մաքրուհիների հետ հանդիպումից հետո ասել է «Քլիներս» ՍՊԸ ղեկավար Գարուշ Պապիկյանը
Ըստ պայմանագրի՝ ընկերությունը ԱԺ մաքրության ապահովման աշխատանքները ստանձնելու է երկուշաբթի օրը՝ ապրիլի 1-ից: Հարցին, թե արդյոք խնդիր չի առաջանա, եթե մնացած մաքրուհիները չհամաձայնեն առաջարկած աշխատավարձի դիմաց աշխատել, ՍՊԸ ղեկավարը նշել է․
«Ոչ մի խնդիր մաքրության առումով չի լինի: Եթե մաքրուհիները չավելանան, մնացած կադրային ռեզերվից կգործուղենք Ազգային ժողով: ԱԺ աշխատանքները չեն խաթարվի»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկինում ԱԺ շենքի մաքրությունը երկու ժամ ապահոված մաքրուհիներին վճարվել է 65 հազար դրամ, մինչդեռ ԱԺ նոր ղեկավարությունը շենքի մաքրության ապահովման համար պայմանագիր է կնքել մասնավոր «Քլիներս» ՍՊԸ հետ, որը իր պարտականությունների կատարմանն անցնելու է ապրիլի 1-ից ու հայտարարել է, որ իր հաշվարկով 105 հազար դրույքաչափը պահպանելով` երկու ժամ աշխատելու դեպքում մաքրուհիների աշխատավարձը 40 հազար դրամ է կազմում:
