Աղվան Պողոսյան․ Ուղղակի ձևով տեղի է ունենում քաղաքական վենդետա
Այս թեմայով
- Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանն ուզում է նստեցնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Россия 24» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Տպավորություն է, որ ՀՔԾ-ն առաջնորդվում է կոնկրետ տարեթվերով ու սևեռված է կոնկրետ անձի վրա. Աղվան Պողոսյան
- Արտահերթ նիստ են հրավիրելու հանուն Վահե Գրիգորյանի․ «Քաղաքացիական հարթակ»
- Խորհրդակցության մասնակցիների ցուցմունքներից միայն Արշակ Կարապետյանի ցուցմունքն է տարբերվում, որն էլ տրվել է պաշտոնի դիմաց. Քոչարյանի փաստաբանը՝ գործի նյութերից
«Քաղաքացիաքկան հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրապարակել էր ԱՄՆ Պետական Քարտուղարության Մարդու իրավունքների տարեկան զեկույցը 1996թ․-ի վերաբերյալ:
Մասնավորապես, զեկույցում անդրադարձ էր կատարվել հետընտրական գործընթացներում իշխանության կողմից կիրառած բիրտ ուժի՝ ընդդիմադիր գործիչների ու ցուցարարների հանդեպ տեղի ունեցած ծեծի ու բռնությունների մասին: Զեկույցում ընդգծվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց սեպտեմբեր ամսվա բազմաթեկնածու և հակասական ընտրությունների արդյունքում, որոնք նշանավորվեցին մի շարք անօրինականություններով ու ընտրական օրենքի լուրջ խախտումներով:
Առհասարակ, եթե խոսք է գնում ընտրակեղծարարության, ցուցարարներին ծեծելու և սահմանադրական կարգի տապալման մասին, ապա թվարկված գործընթացների սկիզբը դրվել են 96 թվականի կեղծված ընտրություններով: 96-ի ընտրությունների մասին հատկանշական այլ կարծիքներ ևս կան Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների կողմից։ Մասնավորապես՝ Վանո Սիրադեղյանի և Կարապետ Ռուբինյանի տեսակետները առ այն, որ ընտրությունները կեղծված են եղել:
Ինչևիցե, կան հիմքեր ու փաստեր, որոնցով կարելի է քրեական գործ հարուցել ընտրախախտումների և սահմանադրական կարգի տապալման, իշխանությունը բռնի կերպով պահելու հատկանիշներով: Ու երբ որ ՀՔԾ-ն Շիրխանյանի բաց նամակի հիման վրա նյութեր է նախապատրաստում քրեական գործ հարուցել 1998 թ․-ի ընտրությունների վերաբերյալ, ապա ինչի՞ց են կաշկանդվում՝ հետ գնալ ևս երկու տարի և ամբողջովին բացահայտել կեղծված ընտրությունների նախապատմությունը: Ինչևիցե, գնդակը գտնվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության դաշտում, կամ պետք է ապացուցի, որ իր գործողություններում առաջնորդվում է պետական շահով, և իր քայլերի մեջ չկան քաղաքական հետապնդման ու վրեժխնդրության տարրեր: Կամ էլ այս ողջ գործընթացը ուղղված Ռոբերտ Քոչարյանի դեմ, և ուղղակի ձևով տեղի է ունենում քաղաքական վենդետա»:
