Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանն ուզում է նստեցնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Россия 24» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական «Россия 24» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցին, նշելով, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը պատվիրված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանն ուզում է նստեցնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այդ մասին հայտնի է դարձել Փաշինյանի և հատուկ ծառայությունների աշխատակիցների հեռախոսազրույցից, որի ձայնագրությունը հայտնվել է համացանցում։ Ընդ որում՝ ոչ մի օրենք Հայաստանի վարչապետին չի կանգնեցնում», - գրում է լրատվամիջոցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
