ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Այս թեմայով
Այսօր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը քննարկվելու են բոլոր հարցերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ կմաղթեր ՌԴ-ն ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, հակամարտության կողմերին Վիեննայում վաղվա հանդիպմանը։
«Բոլոր մաղթանքները, այստեղ հարցն այնքան մաղթանքները չեն, որքան անմիջականորեն վերլուծությունը... Իրավիճակի ողջ վերլուծությունը կտրվի այդ հանդիպման ընթացքում»,- նշել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հայտարարվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին։
