Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է․ Արմեն Աշոտյան
Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է: Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ է գալու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշված ժամանակը հասարակությանը հետաքրքրող հարցերին պատասխանելու համար:
«Ժամանակը մոտենում է: Սերժ Սարգսյանը կանդրադառնա հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերին», - նշել է Աշոտյանը:
Մանրամասների մասին տեղեկանալու ԶԼՄ ներկայացուցիչնեչի փորձերին ի պատասխան Աշոտյանն ասել. «Ես շատ մոտ եմ Սերժ Սարգսյանի հետ, բայց չեմ պատրաստվում նրա փոխարեն խոսել»:
