Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ
Այս թեմայով
- Բուռն քննարկում ԱԺ-ում․ ՍԴ դատավորի թեկնածուին ոչ թե նորից կառաջադրեն, այլ՝ նոր թեկնածու կլինի
- Ազգային Ժողովի մաքրուհիների մի մասը դեռ բողոքում է
- ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը (ուղիղ)
- ԱԺ-ում քննարկում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը (ՈՒՂԻՂ)
ՀՀ Ազգային ժողովում հերթական նիստերի օրակարգն սպառվելուց հետո մեկնարկել է արտահերթ նիստը:
ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Օրակարգում մեկ հարց է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», որը պետք է քննարկվի միանգամից և՛ առաջին, և՛ երկրորդ ընթերցմամբ:
Նշենք, որ խնդիրը վերաբերում է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կարգին:
