Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 05.Մայիսի.2026, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

«Իմ ճիշտը քո ճշտից ճիշտ ա» կամ անցումային արդարադատության իրական դեմքը

Փոքրիկ տեստ

Դուք ուզո՞ւմ եք, որ ձեր երեխայի ու իր դասարանցու միջև վիճաբանության արդյունքում նրա ծնողը այնքան ծեծի ձեր բալիկին, որ երեխան հիվանդանոցում հայտնվի։

Դուք ուզո՞ւմ եք, որ ձեր բարեկամներից ստացած գումարի 70%-ը ձեզնից բռնագանձեն, որովհետև դուք չեք կարողանում բացատրել, թե ձեզ որտեղից այդ գումարը։

Դուք ուզո՞ւմ եք, որ ձեր գործատուի կամ պատվիրատուի հետ հակասությունները լուծվեն ոչ թե դատարանում, այլ փողոցում՝ ոչ քաղաքակիրթ ձևերով, իրար քաշքշելով ու «գողական բազարի» մոտեցումներով։

Եթե վերոնշյալ հարցերից գոնե մեկին պատասխանել եք «այո», ապա «շնորհավորում» եմ, դուք շատ շուտով կճաշակեք անցումային արդարադատության բոլոր «բարիքները»։
Անկախ նրանից, որ մեզ ներկայացնում են, թե արդարադատության այս մեխանիզմն ուղղված է լինելու հարուստներից փողերը վերցնելու ու աղքատներին բաժանելու ռոբինհուդյան նկրտումներին, որը պարզ մարդկային լեզվով ասած «կուլակաթափությունն» է՝ մենք բախվելու ենք բոլորովին այլ իրականության։

Մասնագիտական շրջանակներն այս մոտեցումը ներկայացնում են՝ որպես մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ արդարության վերականգնում։ Նույնիսկ նախատեսում են որոշակի փոխհատուցումներ՝ ցեղասպանությունների ու մարդու ազատությունների սահմանափակման դեպքերով։ Բայց ինչպես միշտ է լինում, նաև այս անգամ իշխանությունները թաքուն ու բացահայտ փորձում են սղացնել անցումային արդարադատությունը՝ հասարակությանը պատմելով, թե առանց դրա «քըխ»-երը չեն պատժվի գողացած փողերի համար, ներդրումներ չեն լինի, աղքատությունն էլ մեր գլխից չի վերանա, դե ոչխար պահելն էլ՝ անպակաս․․․

Բայց ամեն դեպքում, ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությանն այդքան անհրաժեշտ անցումային արդարադատությունը։ Ի՞նչ նպատակ ունի այն ու ի՞նչ խնդիր է լուծելու։
Ընդհանրապես կա մի քանի ոլորտ, որոնք ուղղակիորեն ենթարկվում են «տրանսֆորմացիաների», իսկ ավելի ճիշտ՝ դեֆորմացիաների, երբ խոսք է գնում Արևմուտքի ուղղակի ներգործությամբ իրականացված «հեղափոխություններում», իսկ ավելի ճիշտ իշխանության բռնի զավթումներում։ Ոլորտները հետևյալն են․ էներգակիրներ, արդարադատություն, կրթություն, մեդիա։ Այս հոդվածում կանդադառնամ միայն արդարադատությանը։

Նիկոլփաշինյանական իրավաբանները նույնիսկ իրենց ամենատարբեր հոդվածներում գրում են, որ անցումային արդարադատության հիմքում մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Ես էլ անձամբ ուզում եմ, որ բոլոր քաղաքացիները լինեն հավասար, օգտվեն միևնույն իրավունքներից ու որևէ մեկը որևէ ձևով դրանք չսահմանափակի։ Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէր կարող լինել՝ հատկապես «թավշյա» «հանդուրժողականության» պարագայում։ Բանն այն է, որ նոր կառավարության ղեկավարը ու նրան ուղղորդող ու ֆինանսավորող «պապաները» հստակ գիտեն, որ արդարադատության համակարգում իրականացված ցանկացած փոփոխություն հասարակությունում առաջացնելու է անարխիային բնորոշ տրամադրություններ։ Իսկ սա նշանակում է, որ հասարակությունը վերածվելու է ամբոխի, ուստի այդ մարդկանց կարելի է ասել, որ «հանգիստ նստեն տեղները», ինքնածեփվեն պատերին, ոչխար պահեն կամ էլ խոզերին այլ ուղղությամբ ուղարկել արածելու։ Սա հասարակության մասշտաբով։ Իսկ ի՞նչ է ուզում անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Ինչի՞ է ձգտում։

Միամիտ կլինի հավատալ, թե նրա փափագը բյուջեն լցնելն է։ Այլ երկրներում կիրառված փորձերը ապացուցում են, որ անցումային արդարադատությունը որևէ դրական ազդեցություն չի ունենում բյուջեում փողերի ավելացման վրա։ Օրինակ Ուկրաինան, որտեղ փաստացի կոշտ ճնշման արդյունքում անցկացրին անցումային արդարադատությունը, որից ստիպված եղան հրաժարվել երկու տարի անց։ Մեկ այլ տրամաբանական հարց, եթե արդարադատության այս ձևն իսկապես արդյունավետ է, ինչու այն չի փոխարինում ներկայումս գործող արդարադատությանն ամբողջ աշխարհում։

Վերադառնալով Փաշինյանին։ Անցումային արդարադատությունում ի թիվս այլ մոտեցումների կա «ճշմարտության հաստատման հանձնաժողով» ռազմավարություն։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս հանձնաժողովը, որը փաստացի ունի փաստահավաքության գործառույթ, հնարավորություն է տալիս հիմնվել ոչ թե գործող օրենքների, այլ բարոյականության վրա։ Այստեղ, իհարկե, հասարակության որոշ խմբեր կասեն, «բա իհարկե, բա օրենքը նաև բարոյական ասպեկտը պետք է հաշվի առնի»։ Շտապեմ հիասթափեցնել։ Օրենքները գրվում են նախադեպեր, դեպքեր, միջազգային լավագույն փորձ հաշվի առնելով, որտեղ, իհարկե, կա նաև բարոյականությունը հաշվի առնելու հանգամանքը։ Սակայն պատկերացրեք, որ նույն բարոյականությունը բացարձակ չափելի չէ, ուստի մեկի բարոյականությունը կարող է տարբերվել մյուսներինից։ Այս պարագայում առաջանում է դիլեմա, թե ում «ճիշտն» է ավելի ճիշտ, ու հաղթում է նա, ով ունի որոշակի լծակներ՝ ազդեցություն, փող, ռեսուրսներ, շատ մարդ աջակցող, հազար ու մի բան։

Պատկերացրեցի՞ք, թե ինչու կարող է անցումային արդարադատության պայմաններում անվերահսկելի դառնալ, օրինակ այն, որ ձեր երեխային կծեծեն՝ զուտ դասարանցու հետ վիճաբանելու համար․ որովհետև համադասարանցու հայրը ուղղակի ավելի «մեծ ճշտի» տեր է։

Ինչի՞ կհասնի Փաշինյանը անցումային արդարադատության միջոցով։ Այսօրվա դրությամբ լինելով ամենաբարձր պաշտոնյան Հայաստանի Հանրապետությունում՝ նա կհասնի նրան, որ իր «ճիշտը» ՀՀ բոլոր քաղաքացիներից «ավելի ճիշտ» կլինի, կուզի՝ կփակի, կուզի՝ բաց կթողնի, ում կուզի կփակի, ում կուզի կկորցնի։ Ու սա բացարձակապես Քոչարյանի դեպքի մասին չէ։ Սա կարող է պատահել ամենակենցաղային հողի վրա, ամենապրիմիտիվ հարցերի շուրջ։ Հայտարարելով, թե դատարաններն առանց այն էլ ծանրաբեռնված են աշխատում ու նրանց գործը պետք է թեթևացնել անցումային արդարադատությամբ՝ Փաշինյանն ուղղակիորեն փորձում է սեփական ազդեցությունը, եթե ավելի ճիշտ՝ իր անձի հանդեպ վախի մթնոլորտը խտացնել։ Եվ բնականաբար սա ուղղվելու է «քմահաճույքային» արդարադատության հաստատմանը, որտեղ բոլորովին էլ պարտադիր չէ, որ շահողը հենց դուք լինեք։

Հը՞, ուզո՞ւմ եք, որ ձեր բարեկամներից ստացած գումարի 70%-ը ձեզնից բռնագանձեն․․․


Նարե Վահանյան

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան